Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ,- տեղեկացնում է «ծեր սինյորայի» պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ խորվաթ հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:

Հիշեցնենք, որ Մանջուկիչը Թուրին էր տեղափոխվել 2015 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից»: «Ծեր սինյորայի» կազմում հարձակվողն անցկացրել է 84 հանդիպում, դարձել 23 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Խորվաթը «Յուվենտուսի» հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Իտալիայի Գավաթը և մեկ անգամ` Իտալիայի