Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը երկրպագուների կողմից ճանաչվել է 2016-2017 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Չիլիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ մրցանակին է արժանանում երկրորդ անգամ ակումբում գտնվելու երեք տարվա ընթացքում: 2015-2016 մրցաշրջանում նա երկրորդն էր:

Երկրորդ տեղում է Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը, իսկ պաշտպան Լորան Կոսելնին երրորդն է:

Ավարտված մրցաշրջանում անցկացրած 50 խաղում Սանչեսը դարձել է 29 գոլի հեղինակ և կատարել 19 արդյունավետ փոխանցում: