Արգենտինացի պաշտպան Պաբլո Սաբալետան տեղափոխվել է անգլիական «Վեսթ Հեմ»,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ արգենտինացին հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Լոնդոնցիները ֆուտբոլիստին ձեռք են բերել ազատ գործակալի կարգավիճակով:

Սաբալետան երկու տարվա պայմանագիր է կնքել «Վեսթ Հեմի» հետ: