Հունիսի 3-ին Քարդիֆում կկայանա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը:

«Միլենիում» ստադիոնի ծածկը խաղի ընթացքում ընթացքում փակ կլինի,- հաղորդում է Ուելսի ֆուտբոլի ասոցիացիան:

Մեծ Բրիտանիայում անվտանգության նկատառումներից ելնելով որոշվել է հունիսի 1-ից 4-ը խիստ ռեժիմով աշխատել:

Հատկանշական է, որ պատմության մեջ առաջին անգամ է ՉԼ-ի եզրափակիչն անցկացվում նման պայմաններում:

Նշենք, որ խաղի նախօրեին «Ռեալի» և «Յուվենտուսի» ֆուտբոլիստների մարզումը նույնպես փակ ստադիոնում է ընթանալու: