Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչից ունեցած ակնկալիքների մասին:

Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը»:

«Թող հաղթի ուժեղագույնը: Կնախընտրեի, որ հաղթեր «Յուվենտուսը», սակայն դա միայն իմ կարծիքն է:

Ինչ էլ տեղի ունենա Քարդիֆում, դա չի փոխի «Բարսելոնայի» արդյունքները: Վերջին տարվա արդյունքները ոչ մի կերպ կապված չեն Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ»,- Պիկեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Յուվենտուսի» միջև խաղը կկայանա հունիսի 3-ին