Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ է,- հաղորդում է «Forbes»-ը:

32-ամյա ֆուտբոլիստի եկամուտը կազմել է 93 մլն դոլար, որից 58-ը կազմում են աշխատավարձը և բոնուսները: Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձած Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ է դառնում չորրորդ անգամ աընդմեջ:

Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին` 80 մլն դոլար, երրորդն է նրա թիմակից Նեյմարը` 37: