«Բեշիկթաշը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, Թուրքիայի առաջնության 33-րդ տուրում հյուրընկալվելիս հաղթեց «Գազիանտեպսպորին» և նվաճեց երկրի չեմպիոնությունը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հայտավորված չէր այս խաղին:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 4:0 հաշվով հաղթանակով, իսկ գոլերի հեղինակներ դարձան Ռայան Բաբելը, Օգուզհան Օզյակուպը և Անդրեսոն Տալիսկան, որը դուբլ ձևակերպեց:

Թուրքիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բեշիկթաշը» 74 միավոր է վաստակել և երկրորդ տեղում ընթացող «Իսթանբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ 4 միավորի առավելություն ունի (70):

Այս կերպ, «Բեշիկթաշը» երկրորդ տարին անընդմեջ և իր պատմության ընթացքում 15-րդ անգամ նվաճեց երկրի չեմպիոնությունը:

Թուրքիայի ընթացիկ առաջնությունում Օզբիլիսն իր թիմի հիմնական կազմում 1 հանդիպման է մասնակցել` խաղադաշտում անցկացնելով 6 րոպե: Եվս 4 խաղ նա անցկացրել է Թուրքիայի Գավաթի խաղարկությունում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: