Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» կներկայացնի Հայաստանը Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկությունում:

Աբրահամ Խաշմանյանի թիմը պայքարը կսկսի որակավորման փուլից և արդեն հայտնի է, թե որոնք են «Ալաշկերտի» հավանական մրցակիցներն առաջին փուլում:

«Ալաշկերտը» կարող է հանդիպել հետևալ 5 թիմերից մեկին` «The New Saints» (Ուելս), «Լինթելդ» (Հս. Իռլանդիա), «Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ), «Հիբերնիանս» (Մալթա) և «Սանտա Կոլոմա» (Անդորրա):

Հիշեցնենք՝ Անդորրայի չեմպիոնi հետ մրցելու հաջող փորձ Աբրահամ Խաշմանյանի թիմն ունի: Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության որակավորման 1-ին փուլում «Ալաշկերտը» ընդհանուր 3:0 հաշվով հաղթեց «Սանտա Կոլոմային» և հաղթահարեց առաջին փուլի արգելքը:

Ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին երկու փուլերի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին: