Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը:

Դրան մասնակցել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նա շնորհավորել է «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիր Թոմ Քաթինային, ով միակ բժիշկն է Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում: