Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստայի ծառայություններով, հայտնում է «Corriere dello Sport»-ը:

Իտալական գրանդում հասկանում են, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելը հեշտ չի լինի:

Ինիեստայի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը, և ամեն ինչ փաստում է այն, որ ֆուտբոլիստը մտադիր չէ փոխել ակումբը:

Այդուհանդերձ, եթե Ինիեստան որոշի գնալ այդ քայլին, ապա թուրինցիները պատրաստ կլինեն ծախսել բոլոր միջոցները՝ նրան ձեռք բերելու համար:

Ավելի վաղ, Ինիեստան նշել է, որ ինքը պետք է լավ կշռադատի՝ նախքան իսպանական գրանդի հետ պայմանագիրը երկարաձգելը:

Կապտա-նռնագույնների ղեկավարությունն իր հերթին կցանկանար երկարաձգել պայմանագիրը նրա հետ: