Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել իտալական «Միլան»:

Ինչպես տեղեկացնում է «Tuttosport»-ը, գործարքը կարող է չկայանալ միայն ֆուտբոլիստի տարիքի և բարձր աշխատավարձի պատճառով:

Ավելի վաղ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը 35-ամյա ֆուտբոլիստի հետ:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը շարունակում է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների կտրվածք ստանալուց հետո: