Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բոսնիայի և Հունաստանի հավաքականների միջև կայացած խաղն (0:0) ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով:

Ծեծկռտուքի են բռնվել թիմերի ֆուտբոլիստները, որոնց շուտով միացել են նաև մարզչական շտաբի անդամները:

Ինչպես տեղեկացնում է «Globo Esporte»-ն, ծեծկռտուք հրահրողը եղել է բոսնիացի Էդին Ջեկոն, որը վիճել է հույն Կոստաս Մանոլասի հետ: Նշենք՝ ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս «Ռոմայում»:

Կռվի արդյունքում, Բոնսիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ստեֆեն Ջիլին կոտրել է հույն կիսապաշտպան Յաննիս Յաննիոտասի ատամը: Բացի դա, Բոսնիայի հավաքականի երկրպագուները ֆուտբոլիստների վրա տարատեսակ առարկաներ են նետել: