ԱԱ-2018-ի ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան խաղում հայ երկրպագուներին կհատկացվի «Գրադսկի» մարզադաշտի հարավային տրիբունայի A հատվածը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը և հավելում, որ տոմսերի արժեքը 5 եվրո է:

Ավելացնենք նաև, որ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել այսօր՝ ժամը 17:00-ից (Չեռնոգորիայի ժամանակով) մարզադաշտից 2 կմ հեռավորության վրա՝ Իվան Միլուտինովիչ փողոցում գտնվող տոմսարկղից:

Տոմսերի օնլայն-վաճառք չի իրականացվում:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի տնային խաղերում հարավային տրիբունայի տոմսերն արժեն 4000 դրամ (7,5 եվրո):