Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 4-­րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: Արոնյանը խաղը հաղթեց գեղեցիկ զոհաբերությունների շնորհիվ. պարտիայի 12-­րդ քայլում Արոնյանը զոհաբերեց որակ, այնուհետև 17­-րդ քայլին Արոնյանը զոհաբերեց նաև փիղը:

Կատարված զոհաբերությունների դիմաց Արոնյանը ստացավ հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել: Պարտիայի 35­-րդ քայլին աշխարհի չեմպիոն Կարլսենը անձնատուր եղավ: 4­-րդ տուրում Հիկարու Նակամուրան հաղթեց Մաքսիմ Վաշիե-­Լագրավին, իսկ Անիշ Գիրին ուժեղ գտնվեց Վիշվանաթան Անանդից: Կարուանա­-Կրամնիկ և Սո­-Կարյակին պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են: