Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հերթական անգամ հաստատել է, որ մտադիր չէ փոխել ակումբը:

«Արքայական ակումբի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը ցանկանում են երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, և ինքն անձամբ դեմ չէ.

«Այո, ես արդեն ասել եմ, որ ցանկանում եմ մնալ «Ռեալում» և երկար տարիներ խաղալ այստեղ: Շատ գոհ եմ նրանից, թե ինչպես են դասավորվում գործերս: Այս պահին իմ համաձայնագիրն ուժի մեջ է ևս մեկ տարի, բայց ես մոտ եմ «Ռեալի» հետ պայմանագիրս երկարաձգելուն»,- Իսկոյի խոսքերն է փոխանցում «Bernabeu Digital»-ը:

Վերջին մրցաշրջանի ընթացքում իսպանական ԶԼՄ-ները բազմիցս գրում էին, որ Իսկոն կարող է հեռանալ «Ռեալից»: