«Ռեալը պաշտոնապես ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված տնային և արտագնա մարզաշապիկները:

Տնային մարզահագուստը ստեղծվել է սպիտակ-կապույտ գույներով, իսկ արտագնա մարզաշապիկը սև է՝ երկնագույն գծերով:

Ակումբը դեռևս չի ներկայացրել Չեմպիոնների լիգայի համար նախատեսված մարզաշապիկը: Դրա պաշտոնական ներկայացումը հիմնականում անցկացվում է օգոստոսին: