ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կցանկանար հաջորդ մրցաշրջանում հանդես գալ կատալոնական «Բարսելոնայի» կազմում:

Այս մասին ֆուտբոլիստը պատմել է իրեն մոտ կանգնած մարդկանց, հայտնում է «Mundo Deportivo»-ն:

«Բարսելոնա» կտեղափոխվեմ կա՛մ հիմա, կա՛մ՝ երբեք»,- ասել է Վերատին իր ընկերներին:

Ավելի վաղ, հիշեցնենք, Վերատին ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել էր, որ մտադիր է հեռանալ ակումբից: Բացի «Բարսելոնայից» նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»: