Հունիսի 13-ին տեղի ունեցավ VivaroNews սպորտային կայքի բացման արարողությունը: Կայքի հսկայական թիմն անձամբ ներկայացրեց հյուրերին իրենց կատարած աշխատանքի արդյունքը: VivaroNews-ի թիմն ընտրել էր իրենց կայքը ներկայացնելու յուրօրինակ եղանակ: Նրանք պատրաստել էին հետաքրքիր տեսանյութ, որի միջոցով կայքի ամբողջ թիմը հնարավորություն ունեցավ շփվելու հյուրերի հետ և ներկայացնելու ամբողջովին նորացված կայքի առավելությունները:

VivaroNews կայքի ղեկավար Տիգրան Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմեց կայքի և շնորհանդեսի պատրաստման գործընթացի մասին:

Շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, ովքեր ևս պատմեցին իրենց տպավորությունների մասին: