Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում քիչ առաջ ավարտվեց շախմատի «Norway Chess 2017» մրցաշարը։ Վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով դրամատիկ պայքարում ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ Մեր գրոսմայստերին հետապնդող ամերիկացի Նակամուրան պարտվեց իր հայրենակից Կարաունային։ Այսպիսով, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, Արոնյանը նվաճեց հեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչումը։