Հայաստանի Ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ հեռարձակմամբ կպատասխանի երկրպագուների հարցերին:

«Ողջույն բոլորին, հետևեք իմ ֆեյսբուքյան էջին, քանի որ այս ուրբաթ, տեղական ժամանակով 16:00-­ին ես այստեղ ուղիղ հեռարձակմամբ կպատասխանեմ ձեր հարցերին: Եկեք սկսենք հենց հիմա: Պարզապես մեկնաբանություններում գրեք ձեր հարցերը, և մենք կհանդիպենք վաղը մեր չաթում»,- գրել է Մխիթարյանը:

Նյութի աղբյուրը՝ 168.am