Մեքսիկայի ազգային հավաքականի հարձակվող Չիչարիտոն խոսել է Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Գերմանիայի հավաքականի հետ հանդիպման մասին:

«Ես երկու տարի խաղացել եմ Գերմանիայում, բացի այդ, մեր գլխավոր մարզիչը հետևել է մրցակցի խաղին և գիտի, թե որն է նրա խաղային թույլ օղակը:

Գիտենք, թե ինչպես պետք է խնդիրներ առաջացնենք Գերմանիայի համար: Գերմանիայի հավաքականը բավականին հզոր թիմ ունի: Կփորձենք լինել ավելի լավը և հաղթել այդ խաղում»,- Չիչարիտոյի խոսքն է մեջբերում «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի և Գերմանիայի միջև հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 29-ին, Երևանի ժամանակով 22:00-ին: