«Ինտերը», առանց բոնուսները հաշվի առնելու, 60 մլն եվրո է առաջարկել «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանի համար, հայտնում է «Football Italia»-ն:

Անձամբ ֆուտբոլիստի հետ «Ինտերը» նախատեսում է պայմանագիր կնքել, որի համաձայն բելգիացին տարեկան 5,5 մլն եվրո աշխատաավարձ կստանա և ևս 2 մլն եվրո` որպես բոնուս:

Կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Նայնգոլանի համար 45 մլն եվրո վճարել:

Ավարտված մրցաշրջանում Նայնգոլանը Ա Սերիայի 37 հանդիպման է մասնակցել, դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: