Մադրիդի «Ռեալը» մերժել է Թուրինի «Յուվենտուսի» առաջին առաջարկը «սերուցքայինների» պաշտպան Դանիլոյի տրանսֆերի շուրջ, հայտնում է «AS»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» բրազիլացի ֆուտբոլիստի համար 15 մլն եվրո է առաջարկել` գումարած բոնուսներ նրա հնարավոր հաջողությունների համար:

Սակայն «Արքայական ակումբն» իր ֆուտբոլիստի համար նվազագույնը 25 մլն եվրո է պահանջում` փորձելով ինչ-որ կերպ կոմպենսացնել այն 31,5 մլն եվրոն, որը 2015 թվականին նրա համար վճարել է «Պորտուին»:

Մյուս կողմից, «Tuttosport»-ը հայտնում է, որ իտալական գրանդն արդեն համաձայնության է եկել Դանիլոյի հետ: