«Չելսին» Դորտմունդի «Բորուսիային» 65 մլն ֆունտ է առաջարկել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի համար:

Այս մասին հայտնում է «The Sun»-ը:

Լոնդոնցիների տրանսֆերիային նպատակը «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան էր, որին թիմում է ցանկանում տեսնել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, բայց իսպանական ակումբի հետ բանակցությունները դեռևս ապարդյուն են անցնում:

Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ 28-ամյա գաբոնցի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել չինական ակումբներից մեկը, հիշատակվում էր նաև ՊՍԺ-ի և «Միլանի» անունը:

Նշվում էր, որ «ռոսոներիները» պատրաստ են 28-ամյա հարձակվողին վճարել տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ՝ դարձնելով նրան Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

«Բորուսիան» Օբամեյանգի տրանսֆերի դիմաց 80 մլն եվրո է պահանջում: