Իտալական «Միլանը» շարունակում է նախապատրաստվել 2017/18թթ. մրցաշրջանին:

Ստուգողական խաղում միլանյան ակումբը 4 անպատասխան գնդակ է ուղարկել շվեյցարական «Լուգանոյի» դարպասը:

Գոլի հեղինակ են դարձել Պատրիկ Կուտրոնեն, Ջովանի Կրոչիատան, Խոսե Սոսան և Գուստավո Գոմեսը:

Հիշեցնենք, որ «ռոսոներիները» կարողացել են համաձայնության գալ թիմի երիտասարդ դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ՝ երկարաձգելով վերջինիս պայմանագրի ժամկետը: