«Մոնակոյի» պաշտպան Բենջամեն Մենդիի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Սիթի» հետաձգվում է,- հաղորդում է «RMC Sport»-ը:

Ֆրանսիայի չեմպիոնը մերժել է մանչեսթերցիների երկրորդ առաջարկը` 45 միլիոն եվրոյի չափով: «Քաղաքայինները» երկրորդ անգամ դիմել են «Մոնակոյին» առաջին առաջարկի մերժման հաջորդ օրը:

Սակայն «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում հրաժարվել Մենդիից և նախապատրաստում է երրորդ առաջարկը: