«Վեսթ Հեմը» հայտարարել է մեքսիկացի հարձակվող Չիչարիտոյին ձեռք բերելու մասին:

Անգլիական ակումբը Խավիեր Էրնանդեսի համար Լևերկուզենի «Բայերին» վճարել է 13 միլիոն ֆունտ:

Առաջիկայում ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «Վեսթ Հեմի» հետ:

Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում Չիչարիտոն մասնակցել է 26 հանդիպման՝ խփելով 11 գոլ:

Ավելի վաղ մեքսիկացին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: