Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Թվիթերի» իր էջում կատարած գրառման միջոցով մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տոնած հաղթանակը «International Champions Cup»-ում:

Հիշեցնենք` հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ անգլիական ակումբը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել էր՝ 2։1։ Հաջող հարվածներից առաջինն իրացրել էր հենց Մխիթարյանը.

«Պահելով հաղթական գիծը: Հաջորդ խաղը «Բարսելոնայի» հետ է` Վաշինգթոնում»,- գրել է Մխիթարյանը:

Նշենք` «Բարսելոնայի» հետ խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին: