Իսպանիայում ավարտվել է «Սանտ Մարտի 2017» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 19-րդ անգամ:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցում էին 162 շախմատիստ, այդ թվում 11 գրոսմայստեր:

8 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Պերուի ներկայացուցիչ Ֆերնանդես Ֆերնանդոն:

7.5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

7 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Կուանտաս Խայմե Ալեքսանդրը: