«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հետաքրքրված է «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով, վստահեցնում է «Le Parisien»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին դիտարկում են որպես հարձակվող Նեյմարին փոխարինող:

Վերջինիս ապագան իսպանական գրանդում շարունակում է անհայտ մնալ, և չի բացառվում, որ նա կարող է համալրել ՊՍԺ-ի շարքերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ Մբապեի տրանսֆերի շուրջ` 180 մլն եվրոյի դիմաց, սակայն ավելի ուշ ֆրանսիական ակումբի փոխնախագահ Վադիմ Վասիլյևը հերքեց այս տեղեկատվությունը: