«Միլանի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, հայտնում է «Goal.com»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իտալական ակումբի ներկայացուցիչները ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշից տեղեկատվություն են խնդրել «Արքայական ակումբում» նրա կարգավիճակի մասին:

Մենդեշի հետ հանդիպել են Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշի` իտալական գրանդ տեղափոխության շուրջ բանակցելու, սակայն հարցեր են ուղղել Ռոնալդուի մասին:

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից» որոշ խնդիրների պատճառով. իսպանական դատարանը ֆուտբոլիստին մեղադրում է 2011-ից 2014 թվականներին 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ: Սպասվում է,որ հուլիսի 31-ին Ռոնալդուն կկանգնի դատարանի առջև, որտեղ ցուցմունք կտա:

Սակայն օրերս Ռոնալդուն հայտնել էր, որ մտադիր է նոր տիտղոսներ նվաճել «Ռեալի» կազմում: