Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, գրում է civilnet.am-ը:

«Սրճարանը կլինի բացօթյա և սեզոնային»,- ասաց նա:

Հարցին, թե որքանով է կոռեկտ թանգարանի տարածքում սրճարանի բացումը, Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց, որ որոշումը կայացրել է մշակույթի նախարարությունը: Որպես թանգարանի տարածքում գործող սրճարանի օրինակ նա բերեց Հայաստանի պատմության պետական թանգարանի մոտ գործող սրճարան:

Վլադիմիր Պողոսյանի խոսքով` ներկայում Գառնու տաճարի ներսում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:

Մանրամասները` այստեղ: