Այս օրերին մամուլում շրջանառվում են Կոմիտաս 5 հասցեի սեփականատերերի տարբեր անուններ:

Այսօր արդեն խոսվում էր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղի) անունը, սակայն YerevanNews.am-ի տեղեկություններով շենքերի սեփականատերեր են հանդիսանում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և նույն կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը` «Չեչեն Արո» մականվամբ:

Վերջինս մասնակցել է Արցախյան ազատամարտին և նրան են պատկանում մի քանի ռեստորաններ: 

YerevanNews.am-ին այս պահին դեռ չի հաջողվել կապ հաստատել Աղվան Վարդանյանի հետ` տեղեկատվությունը ճշտելու համար: