Արդեն մի քանի տարի է, որ երեւանյան գունագեղ փողոցներում  հայտնվել են շարժական գովազդներ՝ ներկված տրանսպորտ, երթուղայիններ՝ կրեատիվ գովազդային պոստեռներով: Այս նորարարությունը մեր իրականություն մտցրեց ոլորտում այժմ առաջատար Մոշն Թայմ (Motion Time) գովազդային ընկերությունը:

Այն այսօր արդեն զբաղվում է հասարակական տրանսպորտի արտաքին եւ ներքին մակերեսների գովազդներով: «Մինչեւ 2011թ. նմանատիպ ծառայություններ մատուցվել են Հայաստանում: Սակայն հաշվի առնելով արտասահմանյան փորձը, ոլորտի զարգացման հեռանկարներն ու գովազդային ծառայությունների մատուցման նոր պահանջները՝ մենք որոշեցինք մուտք գործել արտաքին շարժական գովազդի շուկա եւ մատուցել բարձրորակ ծառայություններ առկա եւ պոտենցիալ պահանջարկը բավարարելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց Մոշն Թայմի (Motion Time) մարքետինգի գծով տնօրեն Գարիկ Կուրղինյանը: Իսկ այն հանգամանքը, որ ընկերությունն այսքան կարճ ժամանակահատվածում դարձել է ոլորտի առաջատարը, Գարիկ Կուրղինյանը մեկնաբանում է աշխատանքային թիմի կրեատիվ մոտեցումներով, առաջարկվող ծառայությունների ինքնատիպությամբ, մատչելիությամբ եւ արդյունավետությամբ: «Շնորհիվ մեր բիզնես մոտեցմանը եւ պրոֆեսիոնալ աշխատակազմի՝ Մոշն Թայմ-ը կարճ ժամանակահատվածում դարձավ ոլորտի բացարձակ առաջատարը, ինչի շնորհիվ վայելում է պատասխանատու ու վստահելի գորձընկերոջ համբավ. այսօր արդեն մեզ գործընկեր են ոլորտի 100-ից ավելի խոշոր ընկերությունները, որոնց վստահությունն ամենակարեւոր գնահատականն է մեր գործունեությանը»,-նշում է Գարիկ Կուրղինյանը: