«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում ուժեղացվել է հսկողությունը փաստաբանների նկատմամբ:

Օրերս «Նուբարաշեն» այցելած մի փաստաբան փորձել է կազմակերպել իր պաշտպանյալի փախուստը. փաստաբանի հետ հանդիպումից հետո կալանավորի մոտ հայտնաբերել են սղոց, ինչից եզրակացրել են, որ դա բերել է փաստաբանը:

Այս դեպքից հետո «Նուբարաշենում» սկսել են փաստաբաններին ներս թողնել մանրակրկիտ ստուգելուց հետո միայն»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: