Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է1878թ.-ի, մարտի 4-ին Կրասնոդարում: Թամանյանը անվանի հայ ճարտարապետ է, ճարտարապետության ակադեմիկոս, ՀՍՍՀ ճարտարտապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիրը։

Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1904-1906)։

Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ Այդ նախագծի իրագործումով մեծապես տուժեց 16-18-րդ դդ.-ի Երևանի պատմաճարտարապետական տեսքը։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։

Երևանում նրա նախագծով կառուցվել են՝

  • աստղադիտարանը (1930-1935)
  • անատոմիկումը (1926-1933)
  • անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932)
  • հանրային գրադարանը (1932-1938)։
  • Կառավարության տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-1941, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու)
  • Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն)։