Ինչպես հյատնել ենք, միայնակ մայր Ռուզաննա Բոյախչյանը հայտնում է, որ իրեն ահաբեկում է այն տարածքի վարձակալը, որտեղ նա ապրում է: Տարածքը Ռուզաննային է տրամադրվել Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարած «ДОСААФ»-ի կողմից: YerevanNews.am-ը կապ հաստատեց Կոմանդոսի հետ, ով ասաց.

- Մենք ուզում էինք իրենց լավություն անել, բայց դա չի նշանակում, որ պարտական ենք... Ինքն ամուսնու հետ այնտեղ ապրում էր, հետո ամուսնուց բաժանվեց: Հիմա իրեն այնպես է պահում, որ իբր իրեն նեղացնում են: Ես տեսանյութը դիտեցի և զարմացած եմ: Նա կարող էր գալ ինձ մոտ, մենք կզրուցեինք, կհասկանայինք: Նա իրեն շատ տարօրինակ է պահում, այստեղ-այնտեղ բողոքում է: Դա իմ անձնական սեփականությունը չէ: Մեր կազմակերպությունը ևս ոչ մի կոպեկ շահույթ չունի այնտեղից:

Այժմ, մենք աշխատակիցներով կհավաքվենք ու կորոշենք ինչ քայլեր ենք ձեռնարկելու:
Անհասկանալի ինչ-որ բան է: Միայն այդտեղ չի, ահագին տեղ բողոքել է:

Կոմանդոսը պարզաբանում է, որ նրանք Ռուզաննային տարածքը տրամադրել են նրան ծանր վիճակից դուրս բերելու համար, սակայն երկար տարիներ (10 տարի) տվյալ տարածքի համար չի վճարվել գույքահարկ և հողի հարկ, ինչի արդյունքում կուտակվել է 5 մլն դրամ պարտք: Արկադի Տեր-Թադևոսյանի խնդրանքով զինջումներ են արվել և պարտքը կրճատվել է՝ հասնելով 3 մլն դրամի: Բնականաբար, այդ գումարը Ռուզաննա Բոյախչյանը ի վիճակի չէ վճարելու:

Տարածքը այժմ վարձակալության է տրվել Սարգիս Մատինյանին, որպեսզի այսուհետ նա վճարի հարկերը:

«Նա կին է, ես իրեն բան չեմ ասում: Ես Ձեզ մի բան ասեմ, ինքը 3 անգամ ավելացրած կասի: Ես միայնակ որոշում չեմ կայացնում, մենք բոլորով կհավաքվենք կորոշենք»,- եզրափակեց նա:

Նշենք, որ տվյալ տարածքը գտնվում է Քանաքեռում: