Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մարշալ Բաբաջանյան 1-ին փակուղի 15/1 հասցեում գտնվող «ՍանՏեխ Մոնտաժ» ՓԲԸ-ի պահեստում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն և «ԲԻՍ-1» կանչով չորս մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Դեպքի վայրում աշխատել է 40 փրկարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.07.-ին, մարվել` 07.18-ին:

Երկհարկանի շինության 1-ին հարկում այրվել են արտադրական նյութեր և գործիքներ (35 քմ), 2-րդ հարկում (420 քմ)՝ 15 հաստոց, քանդվել են տանիքի թիթեղյա կառուցատարրերը (420 քմ): Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է 1 պայթած գազի բալոն (20 կգ-ոց):

Լուսանկարները՝ shamshyan. com-ի