YN.am-ը (Yerevannews.am-Երևան Նյուզ) ստացել է դժգոհություն ծնողներից։ Խնդիրն այն է, որ շշի փականի վրա ամրացված պիտակը (ակցիզային հարկի նիշ) վտանգում է երեխայի կյանքը։ Երեխան կարող է շիշը հենց փակ վիճակում դնել բերանը կամ կարող է պոկել և խաղալ պիտակի հետ, արդյունքում, եթե պիտակը հայտնվի փոքրիկի բերանում կարող է անգամ խեղդվելու պատճառ դառնալ։ Իսկ եթե ծնողը հեռացնում է պիտակը և նոր տալիս փոքրիկին այդ դեպքում էլ մնում են սոսնձի հետքերը, ինչը նույնպես կարող է վտանգել փոքրիկի առողջությունը։ 

«Բյուրեղ» մանկական ջուր արտադրող ընկերությունը, առաջնորդվում է միայն սեփական շահերով՝ ստանալով մեծ եկամուտներ: Միևնույն ժամանակ, ոլորտի պատասխանատուները (տվյալ դեպքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը) անտեսում են խնդիրը՝ գուցե կարևորություն չտալով: