«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռի 1-ից-12-րդ, 16-րդ և 17-րդ փողոցների` իրենց նրբանցքներով, Քանաքեռի զինվորական մասի, Զ. Սարկավագի փող. 54/6 բազմաբնակարան շենքի, 1-ից-115 համարների մասնավոր տնատիրությունների, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Ծարավաղբյուրի, Ֆանարջյան, Աղասու, Զաքյան փողոցների, «Կոկա-Կոլա» գործարանի, Սրտաբանական կենտրոնի, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: