Ձեր 16.12.2015թ, N814-Ա կարգադրության համաձայն, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության առաջարկությունը,
2015թ. դեկտեմբերի 16-ից մինչև 23-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության h.147 դպրոցում առկա բողոքների հիմքերով ուսումնասիրություն կատարելու համար ստեղծվել աշխատանքային խումբ, որի ղեկավարն եք նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, կազմում՝ վերահսկողության վարչության պետ՝ Արմեն Սիմոնյանը:

Խնդրում եմ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն այն մասին, թե .
Ի՞նչ արդյունք ունեցավ վերահսկողության ուսումնասիրությունը թ. 147 դպրոցում, ո՞ւմ կողմից են եղել բողոքները և ինչի՞ վերաբերյալ:

Տրամադրել աշխատանքային խմբի ուսումնասիրության արձանագրությունը:

Ձեր մեկ այլ կարգադրությամբ՝ 04.03.2015թ. N179-Ա, ժամանակավորապես դադարեցվել է Երևանի թ. 64 դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանի պաշտոնավարումը՝ համաձայն ՔրՕր-ի 152-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Կասկածյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին»:
Ի՞նչ ընթացք ունի թ. 64 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը և ինչի՞ մեջ է նա կասկածվում:

Ավարտվե՞լ է արդյոք դատական պրոցեսը և ինչպե՞ս:

Ե՞րբ է այս տնօրենի հետ խզվել աշխատանքային պայմանագիրն ու ի՞նչ հիմքով:

Ինչո՞ւ չեք հրապարակայնացնում այս փաստերը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյան