Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Նորք Նորք վարչական շրջանի Շոպրոնի փողոցի բնակիչ, 22-ամյա Սամվել Արզումանյանի վարած Վազ 2121 մակնիշի 34 AM 442 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Մեսրոպ Ճղելյանի վարած Վազ 2121 մակնիշի 17 MM 711 ավտոմեքենաները։