Մարտի 11-ին ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Audi մակնիշի 26 ԼՏ 822 համարանիշի և ГАЗель մակնիշի 1808 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է թիվ 11 երթուղին` կողաշրջվել է: Վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել են էրեբունի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո` դեպքի վայր ժամանած Ճանախարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության էրեբունու բաժնի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի վայրում հավաքված բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված խաչմերուկում ճիշտ կլինի տեղադրվեն երթևեկությունը կարգավորող լուսակիրներ (светофор), քանի որ գրեթե օրը մեջ նշված խաչմերուկում վթարների պակաս չի լինում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: