Մարտի 19-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես-Բենց E190» մակնիշի 73 TM 003 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1990 թ. ծնված Ա. Հ.-ը, 1993 թ. ծնված Մ. Ղ.-ը և 1993 թ. ծնված Ռ. Ղ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Ռ. Ղ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ա. Հ.-ի և Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: