Ապրիլի 13-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1935 թ. ծնված Ռ. Ռ.-ի դին: