«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

ս.թ. ապրիլի 21-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:

ս.թ. ապրիլի 21-ին ժամը 08.00-ից մինչև ապրիլի 22-ը ժամը 08.00-ն կդադարեցվի`
Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Բագրևանդ թաղամասի, Մոլդովական փող. 27 համարի, Ջրվեժի` Մայակ և Բանավան թաղամասերի,
Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղ. 32, 33, 34, 38, 39, Չարենցի թաղ. 12 համարների,
Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: