Ապրիլի 29-ից մայիսի 15-ը ՀՀ Կառավարական տան նիստերի դահլիճում կանցկացվի հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք։ Yelaket.am-ի զրուցակիցն է «Little India» ընկերության տնօրեն Նավեդ Ալի Խանը:

-Կպատմե՞ք մի փոքր ինչպես որոշեցիք Հնդկաստանի մշակույթը տեղափոխել Հայաստան:

-Հայաստանում հնդկական օրերն անցկացվում է 2009 թվականից: Տարին երկու անգամ մենք կազմակերպում ենք այս ցուցահանդես վաճառքը: Ցուցահանդեսի նպատակն է նախևառաջ կամուրջ ստեղծել Հայաստանի և Հնդկաստանի գործարար աշխարհների միջև: Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքին ներկա են լինում տարբեր երկրների դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ նախարարություններից եւ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հասարակ քաղաքացիներ: Ի դեպ, սա միակողմանի կամուրջ չէ, Հնդկաստանում էլ անցկացվում են հայկական օրեր, որի ընթացքում ներկայացվում են Հայաստանի մշակույթն ու ազգային հարստությունները:

- Հնդկական ո՞ր ապրանքներն են ավելի շատ հետաքրքում հայերին:

-Հիմնականում ցոււցահանդեսին ներկայացված են հնդկական արտադրության զարդեր, ձեռքի աշախատանքներ, հագուստ, կահույք, պայուսակներ, կաշվե իրեր, սննդամթերք, համեմունք, կոսմետիկա, անկողնային պարագաներ, սրբիչներ, արծաթյա զարդեր։ Բայց հայ գնորդներին ամենաշատը հետաքրքրում է հնդկական թեյը: Հիմնականում բոլորն ամեն տարի գալիս և ձեռք են բերում մեր թեյերը:

-Իսկ Հնդկաստանում հայկական ո՞ր ապրանքներներն են հետաքրքություն առաջացնում այցելուների մոտ:

-Իհարկե, հայկական կոնյակը և հայկական թեմայով հուշանվերները: Ընդհանրապես հնդիկները շատ են սիրում Հայաստանը և այստեղ մեծ սիրով են ժամանակ անցկացնում: Ամենակարևորը նրանք իրենց այստեղ ապահով են զգում: Նրանք Հայաստանը համարում են իրենց հայրենիքը և սիրում են այն ամենը ինչ կապված է հայ ժողովրդի հետ:

-Ո՞րն է ցուցահանդեսի այս տարվա նորությունը:

-Մենք միշտ փորձում ենք հետաքրքիր լուծումներ ստանալ և հետաքրքիր դարձնել ցուցահանդեսը: Այս տարի, օրինակ, անցկավելու են խաղարկություններ, և ամեն օր 5 հաջողակ, ովքեր 5000 դրամի գնում են կատարել հնարավորություն են ունենալու շահել տարատեսակ ապրանքներ։ Նմանատիպ միջոցառումների անցկացումն է՛լ ավելի կխթանի հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը: