«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ս.թ. ապրիլի 28-ին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Մհեր Մկրտչյան, Չայկովսկու, Մելիք Ադամյան, Ֆիրդուսու փողոցների, Հանրապետության փողոցի և փակուղու, Տիգրան Մեծի պող. 6-ից-12 զույգ, 1-ից-15 կենտ, Խանջյան փող. 1-ից-13, Բուզանդի փող. 1, 3, 5 համարների ջրամատակարարումը:

Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: