Այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Lexus մակնիշի 14 ՏԼ 384 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո վարորդին՝ սիրված ու հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին ենթարկել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարում էր ոչ սթափ (խմած) վիճակում:

Պարզվել է նաև, որ ավտոմեքենան ԱՊՊԱ չի ունեցել: Ավտոմեքենան ոչ սթափ վարելու համար Հ. Ազոյանը ենթարկվելու է վարչական պատասխանատվության: