Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, մասնավորապես, մարզադպրոցներում տեղաշարժվելու խնդրին: Նրա խոսքով, 95 տոկոսով մարզադպրոցների մուտքն արդեն խնդիրն է:
«Հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք դժվարությամբ են մտնում մարզադպրոց, ինչպես նաև դժվարանում են օգտվել սանհանգույցից» ,-ասում է նա:
Հաշմանդամների սպորտի ազգային փառատոնի համակարգող Գոհար Նավասարդյանի խոսքով, ոչ միայն հանդերձարանները, սանհանգույցները հարմարեցված չեն, այլև, մարզադահլիճները: Նրա հավաստմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց համար այնպիսի պայմաններ են ստեղծված, որ նրանք չեն կարող գնալ մարզադպրոց որպես մասնակից, քանի որ նրանք խիստ օգնության կարիք ունեն:
Հակոբ Աբրահամյանը նշեց նաև, որ նախատեսվում է Ծիծեռնակաբերդի 16 հասցեում հիմնել Պարալիմպիկ մարզադօրոց: